Գլխավոր Լրահոս

Վաշինգտոնում Ալիևի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել ադրբեջանցի ակտիվիստներին

Վաշինգտոնում Ալիևի թիկնապահները դաժան ծեծի են ենթարկել ադրբեջանցի ակտիվիստներին

Վաշինգտոնի դատախազությունը հետաքննում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ միջադեպը, որի ընթացքում վերջիններս, ըստ ականատեսների և տարածված տեսանյութերի, դաժան ծեծի են ենթարկել Waldorf Astoria հյուրանոցի դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնող ադրբեջանցի վտարանդի ակտիվիստներին։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, երբ մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ հավաքվել էին ԱՄՆ մայրաքաղաքի շքեղ հյուրանոցի մոտ՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում գտնվող քաղբանտարկյալներին, այդ թվում՝ հայտնի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուին։ Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են նախագահի թիկնազորի անդամները կոշտ ուժ կիրառում ցուցարարների նկատմամբ, ինչի հետևանքով կան տուժածներ։

Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցները տեղի ունեցածը որակել են որպես «սադրանք»՝ պնդելով, թե ցուցարարները փորձել են ուժով ներխուժել հյուրանոց, սակայն ակցիայի մասնակիցները կտրականապես հերքում են այդ մեղադրանքները։ Ռահիմ Յագուբլուն՝ Թոֆիգ Յագուբլուի որդին, Reuters-ի հաղորդմամբ հայտարարել է, որ իրենց փոքրաթիվ խումբը պարզապես իրացնում էր խոսքի ազատության իր իրավունքը, երբ ենթարկվել է հարձակման, որի ընթացքում իրեն հարվածել են և պատռել հագուստը։

Նախագահ Ալիևը Վաշինգտոն էր ժամանել՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։ Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական մեկնաբանություն դեռևս չեն տվել միջադեպի վերաբերյալ՝ ավանդաբար հայտարարելով, որ երկրում հարգվում են ժողովրդավարական նորմերը, մինչդեռ իրավապաշտպանները փաստում են շուրջ 340 քաղբանտարկյալի մասին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում