Գլխավոր Լրահոս

Հայաստանում սպանությունների թիվն աճել է

Հայաստանում սպանությունների թիվն աճել է

Գևորգ Թոսունյան

Հայաստանում 2025-ին նախորդ տարվա համեմատ աճել է սպանության դեպքերի թիվը: Ներքին գործերի նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնել են, որ 2025-ի 12 ամիսների ընթացքում գրանցվել է սպանության 50 հաստատված դեպք՝ 2024-ի 45-ի փոխարեն:

Ըստ ՆԳՆ-ի՝ 2025-ին արձանագրված բոլոր 50 դեպքերն էլ բացահայտվել են: Նշվում է նաև, որ 2024-ին գրանցված 45 դեպքերից բացահայտվել էր 39-ը:

Աշխարհագրական բաշխվածությունը

Ըստ մարզային բաշխվածության՝ ամենաշատ դեպքերն արձանագրվել են Երևանում և Կոտայքի մարզում:

  • Երևանում սպանությունների թիվը 13-ից հասել է 17-ի:
  • Կոտայքի մարզում գրանցվել է կտրուկ աճ. 2024 թվականի 5 դեպքի դիմաց 2025-ին արձանագրվել է 12 դեպք:
  • Լոռու մարզում դեպքերի թիվը կրկնապատկվել է՝ 3-ից դառնալով 6:
  • Արմավիրում նույնպես աճ է նկատվել՝ 3-ից հասնելով 7-ի:

Որոշ մարզերում 2024-ի հետ համեմատ 2025-ին արձանագրվել է հանցագործությունների թվի նվազում: Մասնավորապես, Արարատում դեպքերը 6-ից կրճատվել են և հասել 1-ի, իսկ Շիրակի մարզում՝ 6-ից դարձել 3: Տավուշի մարզում, որտեղ 2024-ին գրանցվել էր 2 դեպք, 2025-ին սպանության դեպքեր չեն արձանագրվել:

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում