Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը շինարարներին է մեղադրում առանց բիտումի ասֆալտապատման համար

Քաղաքապետարանը շինարարներին է մեղադրում առանց բիտումի ասֆալտապատման համար

Մենք բիտումի խնդիր չունենք, բայց ունենք որոշ հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում և առանց բիտումի է ասֆալտապատում: Այս մասին փետրվարի 20-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղական Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով Երևանի փողոցների փոսալցման աշխատանքների վերաբերյալ քաղաքացիների դժգոհություններին:

«Շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցներն այսօր երեկոյան պարզել են, որ Վարդանանց փողոցում փոսալցումը կատարվել է առանց բիտումի: Հայտնում եմ ձեզ բոլորիդ, որ այդ ասֆալտը քանդվելու է և ամբողջույթամբ շինարարի հաշվին, այսինքն, քաղաքապետարանն այդտեղ գումար չի ծախսելու և պետք է ստանա  այն փոսալցումը, որը որ նախատեսված է թե՛ ավագանու որոշումներով, և թե՛ մեր ընթացակարգերով»,- ասաց Փամբուխչյանը։ 

Ձնհալից հետո մայրաքաղաքի փողոցներում բազմաթիվ փոսեր են առաջացել, որոնք ոչ միայն մեքենաների վնասման, այլև՝ խցանումների պատճառ են դարձել։

Վարորդների ահազանգերից օրեր անց՝ փետրվարի 13-ին, քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյբուքյան իր էջում գրեց, որ գիտեն, որ Երևանում առկա է փոսերի խնդիր, և դա քաղաքացիներին անհարմարություն է պատճառում։

«Փոսերը հիմնականում առաջացել են ձմեռային սեզոնի ընթացքում՝ բազմակի սառչել–հալվել ցիկլերի, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցման և ձյան դեմ կիրառված աղի ազդեցության հետևանքով։ Ջուրը սառչելիս ընդլայնվում է, թուլացնում է ասֆալտի կառուցվածքը, իսկ ծանր երթևեկությունը վերջնականորեն քանդում է այդ հատվածները»,- գրել էր քաղաքապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում