Գլխավոր Լրահոս

Տեղի է ունեցել անվերահսկելի, հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք․ Ավինյան

Տեղի է ունեցել անվերահսկելի, հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 23-ին հանձնարարեց լաբորատոր փորձաքննության ենթարկել մայրաքաղաքում իրականացվող փոսալցման աշխատանքների որակը։

«Խնդրում եմ բոլոր արվող աշխատանքներից տարբեր հատվածներից փորձանմուշներ վերցնել ու փորձաքննություն իրականացնել»,- ասաց քաղաքապետը՝ նպատակ ունենալով պարզել ասֆալտապատման իրական որակը ողջ քաղաքում։

Քաղաքապետարանակի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադառնալով փետրվարի կեսերին մեկնարկած լայնածավալ փոալցման և ասֆալտապատման աշխատանքներին, քաղաքապետը մատնանշեց մի շարք խնդիրներ, որոնք կապված են տեխնիկական ստանդարտների պահպանման հետ։ Մասնավորապես, անդրադարձավ համացանցում տարածված մի տեսանյութի, որտեղ երևում է, թե ինչպես են Նորքի Թոթովենցի և Հովհաննիսյան փողոցներում ասֆալտապատում իրականացնում առանց նախնական բիտումային շերտի։

«Տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք»,- հայտարարեց Ավինյանը՝ քննադատելով վերահսկողության բացակայությունը։ Նա նշեց, որ «Բալահովիտ-1» ընկերությունը պետք է «իրեն կարգի բերի» և ապահովի մշտական վերահսկողություն, քանի որ առանց դրա աշխատանքները թերի են կատարվում։

Պատասխանատու պաշտոնյան պարզաբանեց, որ նշված դեպքը տեղի է ունեցել աշխատանքների արագ կազմակերպման պատճառով, քանի որ այդ օրը շինարարությունն ընթացել է միաժամանակ երկու վայրում։ Նրա խոսքով՝ տեսանյութում արձանագրված հատվածը հետագայում բերվել է պատշաճ կարգի։ Սևոյանը նաև նշել է, որ իր ներկայությամբ բիտումը միշտ լցվել է, ինչին քաղաքապետը հակադարձել է, որ խնդիրներն ի հայտ են գալիս հենց վերահսկողի բացակայության ժամանակ։

«...օրը ցերեկով ի՞նչ է նշանակում ասենք մի մարդ չունեք գնա կողքները կանգնի տեսի ինչ են անում։ Կամ լավ, ասենք ո՞ր դարն է էլի, ասենք բիտումի վրա երկու կոպեկ ավել փող, ասենք վաղը չեն ունենա այլևս պատվեր, իրենք գիտակցու՞մ են»,- ասաց քաղաքապետը։

Ի հակադրություն այս խնդիրների՝ փոխքաղաքապետ Արմեն Փամբուղչյանը դրական  գնահատեց Աջափնյակ վարչական շրջանում ընթացող աշխատանքները։ Նա փաստեց, որ Նազարբեկյան և 16-րդ թաղամասերում շինարարների թե՛ ինտենսիվությունը և թե՛ որակը գոհացուցիչ են։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը զեկուցեց, որ շաբաթ օրվանից սկսվել են բակային տարածքների փոսալցումները, և արդեն ներգրավվել է երկրորդ շինարարական խումբը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում