Գլխավոր Լրահոս

Հայաստանը դեռ որոշում չունի մոդուլային ատոմակայանի մոդելի ընտրության հարցում․ վարչապետ

Հայաստանը դեռ որոշում չունի մոդուլային ատոմակայանի մոդելի ընտրության հարցում․ վարչապետ

 Հայաստանը դեռևս վերջնական որոշում չունի, թե որ երկրի մոդելը կընտրվի մոդուլային տիպի ատոմակայանի կառուցման համար, և ներկայումս հետազոտում է միջազգային տարբեր առաջարկներ։ Այս մասին փետրվարի 25-ին Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք դա քննարկում ենք ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Ֆրանսիայի հետ։ Եվ մենք որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար։ Այս գործընթացը շարունակվում է, դեռևս վերջնական որոշում չունենք, քանի որ հետազոտում ենք տարբեր առաջարկները»,- նշել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանը պարզաբանել է, որ հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային էներգիայի սրընթաց զարգացումը, Հայաստանն այլևս մեծ ատոմակայանի կարիք չունի։

«Մեր փորձագետների գնահատականով՝ մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ատոմակայան։ Ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել, որ փոքր մոդուլային տիպի միջուկային կայան ենք ունենալու»,- հավելել է նա։

Վարչապետի խոսքով՝ էներգետիկայի բազմազանեցումը պատմական հնարավորություն է Հայաստանի համար՝ հասնելու էներգետիկ անկախության։

Փետրվարի 3-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի։

Հայաստանում վաղուց է քննարկվում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Արծարծվող թեմաների շարքում նաև նոր ատոմակայանի հզորությունն է։

Մոդուլային ատոմակայանը միջուկային էներգետիկայի նոր սերնդի կայան է, որը տարբերվում է դասական ատոմակայաններից իր չափերով, կառուցման եղանակով և ճկունությամբ։

Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ Այն պարբերարաբար երկարաձգվել է։ Կառավարության 2021-ի որոշմամբ՝ այն նախատեսվում է շահագործել մինչև 2036-ը։ Տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում