Գլխավոր Լրահոս

Մեքենաների գազաբալոնների վկայագրումը պարտադիր կտեսագրվի

Մեքենաների գազաբալոնների վկայագրումը պարտադիր կտեսագրվի

Հայաստանում մեքենաներում տեղադրվող գազաբալոնների վկայագրման ամբողջ գործընթացը կդառնա պարտադիր տեսագրվող՝ կեղծ տվյալների մուտքագրումը և անբարեխիղճ տնտեսվարողների մեքենայությունները կանխելու նպատակով։ Այս մասին կառավարության փետրվարի 26-ի նիստին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

«Տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման պրոցեսի նկատմամբ պատշաճ վերահսկման գործիքակազմի թերի լինելու պատճառով հաճախ անբարեխիղճ տնտեսվարողների կողմից էլեկտրոնային շտեմարան են մուտքագրվում տվյալներ... առանց վկայագրման ծառայության մատուցման»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ ռիսկերը չեզոքացնելու համար առաջարկվում է ներդնել տեսագրման պահանջը։

Ըստ նոր նախագծի՝ լիցենզավորված կազմակերպությունները պարտավոր կլինեն՝ տեսագրել վկայագրման գործընթացը, պահպանել տեսագրությունները արտադրական բազաներում առնվազն վեց ամիս ժամկետով։

Արմեն Սիմոնյանն ընդգծել է, որ այս նոր գործիքակազմը հնարավորությոն կտա տեսչական մարմնին և նախարարությանը ուսումնասիրել տեսագրությունները, հայտնաբերել թերությունները և հիմքեր ապահովել անբարեխիղճ լիցենզավորված կազմակերպությունների նկատմամբ վարչարարություն իրականացնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում