Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ը հրապարակել է 2025-ի եկամուտների հայտարարագրման ժամկետներն ու կարգը

ՊԵԿ-ը հրապարակել է 2025-ի եկամուտների հայտարարագրման ժամկետներն ու կարգը

 2025-ի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026-ի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

2025-ի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս քաղաքացիները։

ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա՝ հայտարարագրի ներկայացման համար սահմանված ժամկետում։

Հայտարարատու ֆիզիկական անձինք կարող են մինչև 2026-ի նոյեմբերի 1-ը փոփոխել հարկային մարմնի նախալրացրած՝ 2025-ի հաշվետու տարվա եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը և ներկայացնել հարկային մարմին: Եթե մինչև 2026-ի նոյեմբերի 1-ը հայտարարատու ֆիզիական անձը հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրն օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացնի, ապա այն վերջնաժամկետից հետո կհամարվի օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված:Կարևոր է իմանալ, որ 2025-ի հաշվետու տարվա համար հայտարարատու ֆիզիկական անձինք 2025-ին ստացված ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցումից կարող են օգտվել 2026-ի մարտի 2-ից հետո՝  էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը ներկայացնելուց հետո։ Սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգին` քայլ առ քայլ, կարելի է ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում