Գլխավոր Լրահոս

Մինչև 1 մլն դրամ միանվագ չհարկվող գործարքները ենթակա չեն լինի հայտարարագրման

Մինչև 1 մլն դրամ միանվագ չհարկվող գործարքները ենթակա չեն լինի հայտարարագրման

Ֆինանսների նախարարությունը սահմանել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման նոր կարգավորումներ, ըստ որոնց՝ մինչև 1 մլն դրամ միանվագ չհարկվող գործարքները ենթակա չեն լինի հայտարարագրման:

Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանի պարզաբանմամբ՝ սահմանվել է եկամուտների այնպիսի շեմ, որը չգերազանցելու դեպքում միանվագ գործարքները չեն ներառվի հայտարարագրերում: Այս մասին նա հայտնել է փետրվարի 27-ին ասուլիսի ժամանակ։

Ալեքսանյանի փոխանցմամբ՝ հայտարարագրման շեմը գործում է ոչ թե ժամանակահատվածի (ամսական կամ տարեկան), այլ կոնկրետ գործարքի համար: 

«Եթե անձը ոչ առևտրային կազմակերպությունից ստացել է 500,000 դրամ, նույնիսկ եթե դա կրկնվել է երեք անգամ մեկ ամսվա ընթացքում, այն կարող է չհայտարարագրվել, քանի որ մեկանգամյա գործարքի արժեքը չի գերազանցել 1 մլն դրամը»,- հստակեցրել է պաշտոնյան:

Միևնույն ժամանակ, եթե տարվա ընթացքում որևէ առանձին գործարքի արժեքը գերազանցում է 1 մլն դրամը, ապա այն պարտադիր պետք է հայտարարագրվի:

Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը շեշտել է, որ խոսքը բացառապես չհարկվող եկամուտների մասին է, ինչը նշանակում է, որ այդ գումարների հայտարարագրումը կամ դրանից հրաժարվելը որևէ ազդեցություն չի ունենա պետական բյուջեի հարկային մուտքերի վրա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում