Գլխավոր Լրահոս

«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնել է «ՀայաՔվե» ֆեյսբուքյան էջը։

«Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար` միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»,- ասված է հայտարարության մեջ:

Հուշագրով կողմերը հայտարարել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդը Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է։ Քաղաքական ուժի ձևավորման մասին հայտարարվել է հոկտեմբերին։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգողն Ավետիք Չալաբյանն է։ 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին «ՀայաՔվե»-ն հայտարարել է փետրվարին։ Այդ ժամանակ Չալաբյանը հայտարարել էր, որ իրենց ուժերը կհամադրեն գաղափարակից այլ կառույցների հետ՝ «միասնական ճակատով» հանդես գալու համար։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026-ի հունիսի 7-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում