Գլխավոր Լրահոս

Ասֆալտապատում և փոսալցում՝ տեսախցիկների վերահսկողությամբ

Ասֆալտապատում և փոսալցում՝ տեսախցիկների վերահսկողությամբ

Երևանի քաղաքապետարանի մարտի 2-ի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ասֆալտապատման և փոսալցման աշխատանքները պետք է անցնեն խիստ վերահսկողության ներքո․ կապալառու ընկերությունները պարտավոր են տեսաձայնագրել աշխատանքի ողջ ընթացքը։

«Բոլոր աշխատանքները պետք է լուսանկարահանվեն ու տեսաձայնագրվեն, և միայն այդ պարագայում կատարված աշխատանքի համար կարող եք վճարումը կատարել։ Այլապես վճարում չի լինելու», - ընդգծեց քաղաքապետը։

Այս նիստին քաղաքապետարանին վարչական շրջանների ղեկավարները զեկուցեցին, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են մի քանիսում, մասնավորապես՝ Շենգավիթում և Արաբկիրում։ Որպեսզի երթևեկությունը չխաթարվի, կտրման աշխատանքներն իրականացվում են գիշերը, իսկ բուն ասֆալտապատումը՝ ցերեկային ժամերին։

Նիստին հայտարարվեց նաև, որ մարտի 30-ին սկսվելու է Արտաշատի խճուղին (Հյուսիս-հարավ) Նորագավիթին կապող էստակադայի շինարարության մրցույթը, որի նախնական արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ դրամ։

«Շատ կարևոր նախագիծ է իրականում՝ Հյուսիս-հարավի այդ բազմաչարչար վատ հանգույցը այս էստակադայով վերջնական լուծում կստանա»,- ասաց Ավինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում