Գլխավոր Լրահոս

Հայաստանի Վրաստանի ԱԳ նախարարները կարևորել են խաղաղության պայմաններում առկա առավելությունները

Հայաստանի Վրաստանի ԱԳ նախարարները կարևորել են խաղաղության պայմաններում առկա առավելությունները

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին մարտի 4-ին Սիղնաղիում քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստումը և հաջող անցկացումը դինամիկ փոխգործակցության հերթական դրսևորումն է։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից։ 

Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նախարարները կարևորել են լարվածության նվազեցման և խնդիրների խաղաղ ճանապարհով հասցեագրման ուղղությամբ ջանքերը՝ ընդգծելով խաղաղության պայմաններում առկա առավելությունները։ 

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները կարևորել են Մերձավոր Արևելքում երկու երկրների ռեզիդենտ դեսպանությունների միջոցով տեղում քաղաքացիներին հնարավոր աջակցության ցուցաբերման հարցում փոխգործակցությունը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության հնարավորությունների շուրջ։

***

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում