Իրանը չի հարվածի հարևան երկրներին, եթե նրանք չհարձակվեն Իրանի վրա․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Մարտի 7-ին հրապարակված տեսաուղերձում նա հայտնել է, որ հրահանգը բխում է ժամանակավոր ղեկավար խորհրդի որոշումից։
«Զինված ուժերն առայժմ գործել են «կրակիր կամքիդ համաձայն» սկզբունքով, սակայն նրանց այժմ ծանուցվել է, որ այսուհետ չպետք է հարձակվեն հարևան երկրների վրա կամ հրթիռներով թիրախավորեն դրանք, եթե Իրանի վրա հարձակումն այդ երկրներից չի գալիս»,- ավելացրել է նա։
Նա նաև «անձամբ ներողություն է խնդրել» տեղի ունեցածի համար։
Այս հայտարարությունները հնչել են այն պահին, երբ շաբաթ օրը Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում պայթյուններ են հնչել։
Փեզեշքիանը նաև արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մեկ օր առաջ հնչեցված հայտարարություններին, որ Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կպահանջի «անվերապահ հանձնվել»։
«Եթե կարծում են, թե մենք անվերապահ կհանձնվենք, ապա այդ երազանքը գերեզման կտանեն»,- ասել է Փեզեշքիանը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրներին երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Civilnet











