Գլխավոր Լրահոս

ԵՄ-ն մեկ տարով կասեցնում է Վրաստանի պաշտոնյաների առանց վիզայի մուտքը

ԵՄ-ն մեկ տարով կասեցնում է Վրաստանի պաշտոնյաների առանց վիզայի մուտքը

Եվրոպական հանձնաժողովը կասեցրել է առանց վիզայի ճամփորդության իրավունքը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Որոշումը կտևի 2026-ի մարտի 6-ից մինչև 2027 թվականի մարտի 6-ը։

Վիզայի կասեցման մեխանիզմը ակտիվացվել է՝ ի պատասխան Վրաստանի կողմից վիզային ազատականացման շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ ժողովրդավարության և հիմնարար իրավունքների ոլորտում դիտավորյալ ու շարունակական խախտման։

«Վրաստանի իշխանությունների գործողությունները 2024 թվականի հոկտեմբերից ի վեր, ներառյալ բողոքողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, բացասաբար են անդրադարձել Վրաստանում իրավիճակի վրա և հանգեցրել են մի շարք հիմնարար իրավունքների ու միջազգային իրավական նորմերի խախտման»,- նշված է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վրաստանը նաև հրաժարվել է համապատասխանեցնել իր վիզային քաղաքականությունը ԵՄ-ի հետ, ինչը անձնագրային ազատ ճամփորդության պահպանման էական պայման է։

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում