Գլխավոր Լրահոս

Չինաստանը պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները Իրանի դեմ

Չինաստանը պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները Իրանի դեմ

Չինաստանը հայտարարել է, որ Իրանում իշխանափոխության փորձերը չեն ունենա հանրային աջակցություն և կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողությունները։։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում կիրակի կայացած ասուլիսին հայտարարել է, որ «գունավոր հեղափոխություն ծրագրելը կամ իշխանափոխության ձգտելը չի գտնի ժողովրդական աջակցություն»։ Նա նաև ընդգծել է, որ պետք է հարգել Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների ինքնիշխանությունը և կանխել հակամարտության հետագա ընդլայնումը։

Պեկինը դատապարտել է նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը։

Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ ներկայիս պատերազմը «չպետք է տեղի ունենար» և այն «ոչ մեկին օգուտ չի տալիս»։ Նրա խոսքով՝ ուժի կիրառումը լուծում չէ, իսկ զինված հակամարտությունը միայն խորացնում է ատելությունը և ստեղծում նոր ճգնաժամեր։

Վան Ին ընդգծել է, որ Մերձավոր Արևելքի երկրների հարցերը պետք է որոշվեն հենց տարածաշրջանի պետությունների կողմից՝ առանց արտաքին միջամտության։ «Ուժեղ բռունցքը չի նշանակում ուժեղ արդարացում։ Աշխարհը չի կարող վերադառնալ ջունգլիների օրենքին»,- ասել է նա։

Չինաստանը կոչ է արել բոլոր կողմերին հնարավորինս արագ վերադառնալ բանակցությունների սեղան՝ տարաձայնությունները երկխոսության միջոցով լուծելու համար։ Պեկինը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել տարածաշրջանի երկրների հետ՝ Մերձավոր Արևելքում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ։

ԱՄՆ ազգային հետախուզական խորհրդի գաղտնի զեկույցներից մեկի համաձայն, ըստ Al Jazeera-ի, նույնիսկ լայնածավալ ամերիկյան ռազմական գործողությունը դժվար թե կարողանա տապալել Իրանի ռազմական և հոգևոր իշխանության կառուցվածքը։

. . .

Փետրվարի 28-ից ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող օդային հարվածները Իրանի ռազմական և ռազմավարական օբյեկտներին Մերձավոր Արևելքում ստեղծել է վերջին ժամանակների ամենալարված իրավիճակը։ Հարվածների հետևանքով զոհվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաներ և զինվորականներ։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող այն օբյեկտներին, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական ուժեր կամ ենթակառուցվածքներ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում