Գլխավոր Լրահոս

Իրանը հոգևոր նոր առաջնորդ ունի

Իրանը հոգևոր նոր առաջնորդ ունի

Իրանը նոր առաջնորդ ունի։ Մարտի 8-ի ուշ երեկոյան իրանական պետական լրատվամիջոցները հաղորդեցին Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնում Ալի Խամենեիի որդու՝ Մոջթաբա Խամենեիի ընտրվելու մասին։

Փետրվարի 28-ի ամերիկա-իսրայելական հարվածների ժամանակ Մոջթաբային հաջողվել էր փրկվել, քանի որ նա իր տարբերություն իր հոր՝ Իրանի առաջնորդ Ալի Խամենեիի և ընտանիքի այլ անդամների, գտնվում էր այլ վայրում։

Մոջթաբա Խամենեին 56 տարեկան է, ծնվել է Իրանի Մաշհադ քաղաքում, երիտասարդ տարիքում դարձել հոգևորական՝ ավարտելով Իրանի հոգևոր  ճեմարանը։ Նա երբևէ հանրային դեմք չի եղել։ Վերջին տարիներին միայն նրա անունը շրջանառվում էր հոգևոր նոր առաջնորդի հավակնորդների թվում՝ Իրանի հանգուցյալ նախագահ՝ Էբրահիմ Ռայիսիի հետ միասին։

Մոջթաբա Խամենեին հայտնի է ռազմաքաղաքական էլիտայի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ամուր կապերով։ Ըստ որոշ տվյալների՝ այդ կապերը ձևավորվել են դեռևս Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ։ Մոջթաբայի անունը նաև կապվել է երկրում անցկացված ցույցերի հետ։ 2009-ի խնդրահարույց նախագահական ընտրություններից հետո, ընդդիմության կողմից մեղադրվեց կորպուսի միջոցով հօգուտ Մահմուդ Ահմադինեժադի ցույցեր ճնշելու համար։

Նախկինում Մոջթաբայի թեկնածությունը նոր առաջնորդի դերում հակսական է ընկալվել Իրանում։ Շատերի համար միանշանակ չէր ժառանգականության հանգամանքը՝ այդ կարգը վերագրելով շահական Իրանին։

Մոջթաբա Խամենեի ընտությունը շատ ուշագրավ է ներկա պատերազմի պայմաններում։ Նրա արմատական լինելը թերևս չի խոստանում իրավիճակի արագ կարգավորում։ Ավելին՝ Իսրայելից զգուշացնում են, որ իրենք կշարունակեն հետապնդել հաջորդ ընտրված գերագույն առաջնորդին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում