Գլխավոր Լրահոս

ԱՊՊԱ համակարգում ապրիլի 1-ից կբարձրացվեն հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ համակարգում ապրիլի 1-ից կբարձրացվեն հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի որոշմամբ ապրիլի 1-ից ուժի մեջ են մտնում ԱՊՊԱ համակարգի կանոնակարգային փոփոխությունները, որոնցով նախատեսվում է ապահովագրական հատուցումների առավելագույն սահմանաչափերի աճ։ 

Ըստ պաշտոնական տվյալների՝ գույքային վնասների մասով մեկ անձի համար սահմանված 1,800,000  դրամի շեմը բարձրացվել է մինչև 2,500,000 դրամ, իսկ անձնական վնասների՝ առողջությանը և կյանքին հասցված վնասի դեպքում, գործող 3,300,000 դրամի փոխարեն սահմանվել է 3,500,000 դրամ։ 

Զուգահեռաբար վերանայվել են մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր հատուցումների առավելագույն չափերը, որոնք գույքային վնասների համար այսուհետ կկազմեն 25,000,000 դրամ, իսկ անձնական վնասների համար՝ 35,000,000 դրամ։ 

Սույն փոփոխություններն ուղղված են ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած անձանց ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը և ապահովագրական ծածկույթի համապատասխանեցմանը ներկա տնտեսական իրողություններին, ինչը հնարավորություն կտա առավել ամբողջական փոխհատուցել առաջացած ծախսերը և նվազեցնել քաղաքացիների անհատական ֆինանսական բեռը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում