Գլխավոր Լրահոս

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում պատմական նոր փուլ է բացվել․ Փաշինյան

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում պատմական նոր փուլ է բացվել․ Փաշինյան

Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում պատմական նոր փուլ է բացվել 2020-ին ուժի մեջ մտած՝ ԵՄ անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքով։ Այս մասին Ստրասբուրգում հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո։ 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների ժամացույցը պարբերաբար համեմատվում է «դեմոկրատիայի տան» ժամացույցների հետ՝ համոզվելու համար, որ ընթացքը ճիշտ ուղղությամբ և արագությամբ է:

«Մենք ժամանակ առ ժամանակ ժողովրդավարություն տուն վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում համոզվելու և համեմատելու համար մեր դեմոկրատական բարեփոխումների ժամացույցը դեմոկրատիայի տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքը ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ճիշտ ուղղությամբ։ Եվ իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք Եվրոպական միության և Եվրոպական խորհրդարանի աջակցությունը»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը շեշտել է ինտեգրացիոն գործընթացների կարևորությունը. 

«Ամենակարևոր բանը, որ հանդիպման ժամանակ էլ ես ասացի, այն է, որ 2020-ին ընդունվեց և ուժի մեջ մտավ Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որով պատմական նոր փուլ է բացվում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում, և դա մի նոր խթան է մեզ համար շարունակելու դեմոկրատական բարեփոխումների ընթացքը»:

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում