Գլխավոր Լրահոս

Սյունյաց թեմի առաջնորդը ՔԿ է հրավիրվել․ փաստաբան

Սյունյաց թեմի առաջնորդը ՔԿ է հրավիրվել․ փաստաբան

Սյունյաց թեմի առաջնորդ Մակար Սրբազանը մարտի 13-ին կրկին հրավիրվել է Քննչական կոմիտե։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ քննչական գործողությունը վերաբերում էր լրացուցիչ ցուցմունք տալուն, և, որպես այդպիսին, որևիցե նորություն չհայտնվեց քրեական գործի շրջանակներում։

Նա hայտնեց, որ Մուշեղ Սրբազանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալուց։

«Ենթադրում ենք, որ այսօրվա հրատապ ցուցմունք տալու անհրաժեշտությունը ծագել է այսօրվա Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի պատճառով, որովհետև ինձ առավոտյան ժամը 10-ից սկսած անընդհատ զանգահարել են և խնդրել, որպեսզի մի քանի ժամվա մեջ ներկայանանք»,- ասում է փաստաբանը։

Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

Փաստաբանի խոսքով՝ այսօր Քննչական կոմիտե են կանչվել նաև այլ սրբազաններ։

․․․

Սյունյաց, Գուգարաց թեմի առաջնորդները, մի շարք այլ բարձրաստիճան հոգևորականներ հունվարի 31-ին մեղադրյալի կարգավիճակով հրավիրվել էին Քննչական կոմիտե։ Արգելվել էր նրանց ելքը երկրից։ Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեջ։ Ակտը վերաբերում է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս), որը Կաթողիկոսի հրամանով ազատվել էր պաշտոնից ու կարգալույծ արվել։

Նա հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը և վերականգնել իրեն պաշտոնում։

Դատարանը որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը (որպես հայցի ապահովման միջոց):

Այդ դատական ակտը չկատարելու պատճառով քրեական վարույթ է նախաձեռնվել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ․ նրա ելքը երկրից ևս արգելվել է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում