Գլխավոր Լրահոս

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց մեկ ամսով

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց մեկ ամսով

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Այս դատական ակտով մենք ունենք իրավիճակ, որ այլևս «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից ընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլի, հատկապես նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից մենք ունենք լուրջ խնդիր։ Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է»,- ասաց Վարդևանյանը։

Մարտի 13-ին ժամը 12։00-ից Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին քննությունը։ ժամը 15։30-ից Հակակոռուպցիոն դատարանի առջև ի աջակցություն Սամվել Կարապետյանի բազմաթիվ մարդիկ էին հավաքվել։ Մինչ այդ նրանք քաղաքի մի շարք հատվածներում ակցիաներ են իրականացրել։

․․․

2025-ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Նա կալանավորվեց հունիսի 18-ին։ Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով:

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում