Գլխավոր Լրահոս

«ՀԱԿ»-ը պատրաստ է կոնսոլիդացիայի գործընթաց սկսել «Ուժեղ Հայաստան»-ի հետ. Զուրաբյան

«ՀԱԿ»-ը պատրաստ է կոնսոլիդացիայի գործընթաց սկսել «Ուժեղ Հայաստան»-ի հետ. Զուրաբյան

«Հայ ազգային կոնգրեսը» պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ժողովրդավարական ու ռացիոնալ ուժերի հետ։ Այս մասին հայտարարել է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ մարտի 14-ին ՀԱԿ 5-րդ համագումարին ներկայացնելով երկրի զարգացման առաջնահերթությունները։

«Ուստի հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ նպատակով սկսել նաև կոնսոլիդացիայի գործընթաց՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության և այլ ուժերի հետ միասին»,- նշել է Լևոն Զուրաբյանը։

Արտաքին քաղաքականության համատեքստում Զուրաբյանը կարևորել է հավասարակշռված և բազմավեկտոր մոտեցումը՝ նշելով, որ Հայաստանը չպետք է կողմնորոշվի գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության ճամբարներից որևէ մեկի օգտին։ Ըստ նրա՝ երկիրը պետք է դիրքավորվի որպես համագործակցության կամուրջ՝ զարգացնելով վստահելի հարաբերություններ Ռուսաստանի, ԱՄՆ–ի, ԵՄ–ի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ միաժամանակ։ 

«Արևմուտք–արևելք գլոբալ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ Հայաստանը չպետք է որևէ կողմ բռնի, այլապես մեր երկիրը կվերածվի գերտերությունների միջև պայքարի կռվախնձորի և կենթարկվի հակառակորդ կողմի կործանարար պատժամիջոցների»,- ասել է նա։

Տնտեսական զարգացման հիմքում Լևոն Զուրաբյանը դրել է արմատական տեխնոլոգիական արդիականացման ծրագիրը, որը կոչել է «Հայաստանի տեխնոլոգիական հեղափոխություն»։ Նա պնդել է, որ պետությունը պետք է հսկայական ֆինանսական ներդրումներ կատարի բարձր տեխնոլոգիաների խորշային սեգմենտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով արհեստական բանականությանը, բիոտեխնոլոգիային և ֆինտեխին։

«Պետականորեն խրախուսվող տեխնոլոգիական առաջընթացը պետք է դառնա երկրի տնտեսական զարգացման, պաշտպանունակության և բանակի ամրապնդման, գիտության, կրթության, առողջապահության, ճարտարապետության և մշակույթի լոկոմոտիվը»,- ասել է նա։

Ներքին քաղաքականության և պետական կառավարման ոլորտում վարչապետի թեկնածուն առաջարկում է վերադառնալ 1990-ի կիսանախագահական մոդելին և ապահովել արդարադատության լիակատար անկախություն գործադիր իշխանությունից։ Զուրաբյանը խոստացել է դադարեցնել բոլոր քաղաքական հալածանքները, այդ թվում՝ հոգևորականների նկատմամբ, և ազատ արձակել քաղբանտարկյալներին։ 

«Պետք է վերջ դնել օրվա իշխանության շահերին ծառայող և քաղաքական խաղի կանոնները իշխանության կոնյունկտուրային շահերին հարմարեցնելու կործանարար էքսպերիմենտների պրակտիկան»,- հայտարարել է Զուրաբյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում