Գլխավոր Լրահոս

Սև Օհանյանի պրոդյուսերական ֆիլմը 4 «Օսկար» է ստացել

Սև Օհանյանի պրոդյուսերական ֆիլմը 4 «Օսկար» է ստացել

Մարտի 15-ին «Դոլբի» թատրոնում կայացած «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխության ժամանակ ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի և ռեժիսոր Ռայան Քուգլերի հեղինակած «Մեղավորներ» (Sinners) ֆիլմն արժանացել է 4 ոսկե արձանիկի։

Չնայած ֆիլմը սահմանել էր բացարձակ ռեկորդ՝ առաջադրվելով 16 անվանակարգում (գերազանցելով «Տիտանիկի» և «Լա Լա Լենդի» 14 անվանակարգերի ցուցանիշը), այն հաղթանակ է գրանցել հետևյալ առանցքային կատեգորիաներում.

  • Լավագույն դերասան. Մայքլ Բ. Ջորդանը ստացել է իր կարիերայի առաջին «Օսկարը»՝ երկվորյակ եղբայրների բարդ դերակատարման համար։
  • Լավագույն օրիգինալ սցենար. Ռայան Քուգլերն արժանացել է մրցանակի՝ սարսափ ժանրի և սոցիալական դրամայի յուրահատուկ համադրության համար։
  • Լավագույն օպերատորական աշխատանք. Օթըմ Դյուրալդ Արկապոուն դարձել է կինոաշխարհի առաջին կին օպերատորը, ով երբևէ հաղթել է այս անվանակարգում։
  • Լավագույն օրիգինալ երաժշտություն. Կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնը նվաճել է իր երրորդ «Օսկարը»։

***

Հունվարին ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը «Sinners» ֆիլի համար «Ոսկե գլոբուս»-ի էր արժանացել  «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement) անվանակարգում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում