Գլխավոր Լրահոս

Մենք Հայաստանին միայնակ չենք թողնի․ Կայա Կալաս

Մենք Հայաստանին միայնակ չենք թողնի․ Կայա Կալաս

«Մենք Հայաստանին միայնակ չենք թողնի արտաքին միջամտությունների դեմ դիմակայելու հարցում»․ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մարտի 16-ին արտաքին գործերի խորհրդի մամուլի ասուլիսի բացման խոսքում հիշատակեց նաև Հայաստանի առաջիկա ընտրությունները՝ վերահաստատելով, որ Հայաստանի խնդրանքով առաջիկա ընտրություններին առկա սպառնալիքներին հակազդելու նպատակով հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկվի։

«Մեր հարևանությունում ժողովրդավարական կայունության աջակցությունը շարունակում է մնալ առանցքային առաջնահերթություն։ Ժողովրդավարությունները կարող են ապավինել Եվրոպային»,- նշեց նա։

Արտաքին գործերի խորհրդի հիմնական թեմաները Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում պատերազմներն են։ Նախարարներին է միացել նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը՝ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ ոչ պաշտոնական քննարկման համար։

Լուսինե Վարդանյան, Բրյուսել

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում