Գլխավոր Լրահոս

Մարտի 19-20-ը Հայաստան կժամանի Մարթա Կոսը

Մարտի 19-20-ը Հայաստան կժամանի Մարթա Կոսը

Մարտի 19-ին և 20-ին Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդման և տարածաշրջանային կապուղիների զարգացման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական հրապարակումից։

Մարտի 19-ին Երևանում հանձնակատարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումների առանցքում կլինեն սպասվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդումը՝ համաձայն ԵՄ կապուղիների օրակարգի: 

Մարթա Կոսը կհանդիպի նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկելու Հայաստանի համար ԵՄ 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագրի» ընթացքը: Նախատեսված է նաև հանդիպում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Մարտի 20-ին Գյումրիում հանձնակատարը կայցելի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք աջակցում են սոցիալական ներառմանը և աշխատատեղերի ստեղծմանը: 

2024-ին ԵՄ ծրագրերն աջակցել են ավելի քան 7,000 հայաստանյան ձեռնարկությունների՝ ստեղծելով ավելի քան 20,000 աշխատատեղ: Մարթա Կոսը կլինի նաև Գյումրիի պատմական շուկայում, որն այժմ վերականգնվում է ԵՄ միջոցներով, և կայցելի տեխնոլոգիական նորարարական հաբ: Հանձնակատարը ելույթ կունենա Շիրակի պետական համալսարանում, կհանդիպի «Եվրոպական միության երիտասարդ դեսպանների», քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ:

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում