Գլխավոր Լրահոս

Ընդդիմության ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի՝ ընտրություններում նրանց հաղթանակի դեպքում․ Պապիկյան

Ընդդիմության ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի՝ ընտրություններում նրանց հաղթանակի դեպքում․ Պապիկյան

Ակնհայտ է, որ ընդդիմության ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, եթե ընտրություններում հաղթի ընդդիմությունը։ Այս մասին համոզմունք է հայտնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մարտի 20-ին Աժ-ում ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողի հարցին, արդյոք պաշտպանության նախարարությունը ոչրևէ փաստական տվյալ ունի, որ նման պնդում է արվում, նախարարն արձագանքեց՝ կրկին վկայակոչելով ընդդիմության հայտարարությունները։

«Բայց հստակ չէ՞։ Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ»,- ասաց Պապիկյանը։

Մարտի 19-ին վարչապետ Նիկոլ փաշինյանը հայտարարել էր, որ «մաքսիմալ աշնանը» Հայաստանում հնարավոր է նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով, եթե հաղթեն այն ուժերը, որոնք հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից։

Լրագրողի ճշտող հարցին՝ ո՞ր քաղաքական ուժերն են խոսում Ղարաբաղյան շարժման շարունակման մասին, Պապիկյանը նշեց, որ գրեթե բոլորը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում