Գլխավոր Լրահոս

Քննիչը մերժել է Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնելու միջնորդությունը

Քննիչը մերժել է Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնելու միջնորդությունը

Քննիչը մերժել է միջնորդությունը՝ թույլատրել Ամենայն Հայոց կաթողիկոսին մեկնել Վրաստան։ Հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Մարտի 17-ին 93 տարեկանում մահացել է Համայն վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը։ 

Կաթողիկոսը հրավեր էր ստացել Վրաց եկեղեցուց՝ ներկա լինելու Համայն Վրաստանի պատրիարքի հուղարկավորության արարողությանը և մասնակցելու սուրբ պատարագին, որը տեղի է ունենալու մարտի 22-ին:

Մայր Աթոռից հայտնել էին, որ Գարեգին Երկրորդը մտադիր է ներկա գտնվել հուղարկավորությանը։ Փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել քննիչին, որպեսզի Կաթողիկոսը կարողանա մի քանի օրով բացակայել երկրից։ Ինչպես երևում է փաստաբանի հրապարակած պատասխանից, քննիչը մերժել է միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը Իլյա Երկրորդի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ Լրագրողի հարցին, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և՞ս ներկա կլինի հուղարկավորությանը, Փաշինյանն արձագանքել էր, որ ինքը «Կտրիճ Ներսիսյանին չի ճանաչում որպես Հայոց կաթողիկոս»։

․․․

Փետրվարի 14-ին Քննչական կոմիտեն վարույթ էր հարուցել Կաթողիկոսի դեմ՝  դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել էր նրա ելքը երկրից։ Դատական ակտը վերաբերում է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս), որը հայց էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ Եկեղեցու։ Նա պահանջում էր անվավեր ճանաչել իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Կաթողիկոսի որոշումը և վերականգնել իրեն պաշտոնում։

Դատարանը որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասսյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում