Գլխավոր Լրահոս

Փաշինյանը ներողություն է խնդրել Արցախից տեղահանված կնոջից

Փաշինյանը ներողություն է խնդրել Արցախից տեղահանված կնոջից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Արցախից տեղահանված կնոջից, ում հետ այսօրվա զրույցը վեճի էր վերածվել, որի ընթացքում վարչապետը կնոջն ասել էր. «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:

«Մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից և քննադատություներից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ: Ձեզնից ու Ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու: Կրկին ներողություն եմ խնդրում, ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել , ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը։

Ավելի ուշ վարչապետը գրառում է արել, Արմինե Մոսիյանին ու իր որդուն հրավիրել ՀՀ Կառավարություն՝ ուղիղ եթերում նրանցից պաշտոնապես ներողություն խնդրելու։

«Եթե Կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երեւանի մոտրիպոլիտենում, իրեն հարմար ժամի՝ կրկին ուղիղ եթերում։ Պատրաստ եմ նույնը անել իր բնակության կամ աշխատանքի վայրում»,- գրել է Փաշինյանը։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում