Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Թուրքիայի բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունն է քննարկվում

Հայաստանի և Թուրքիայի բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունն է քննարկվում

Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։ Այս մասին մարտի 23-ին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ 

Ներկայացնելով Հայաստանի և Թուքրայի միջև ընթացող երկխոսությանը նախարարը հայտնեց, որ այն դինամիկ և խոստումնալից է։

Ըստ Միրզոյանի՝ երկխոսության նպատակն է սահմանների ամբողջական բացումը, Գյումրի-Կարս երկաթուղու ու ավտոճանապարհի վերագործարկումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ 

Գետնի վրա իրականացվող աշխատանքների թվում Միրզոյանն առանձնացրել է համատեղ աշխատանքային խմբի հանդիպումները, որոնց ընթացքում մասնագետները տեղում ուսումնասիրել են ենթակառուցվածքների վիճակը սահմանի երկու կողմերում։ 

Արդեն իսկ իրականացված քայլերից նախարարը նշել է դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրեր կրողների համար առանց պետտուրքի և էլեկտրոնային համակարգով մուտքի արտոնագրերի հասանելիությունը, ինչպես նաև թուրքական ավիաուղիների մուտքը Հայաստան։ 

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ գործընթացն ուղեկցվում է երկրների առաջնորդների, արտաքին գործերի նախարարների և այլ գերատեսչությունների ղեկավարների պարբերական շփումներով ու այցերով։

***

Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը միակողմանի փակվել է Անկարայի կողմից 1993-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ 2021-ից սկսած՝ երկու երկրները վերսկսել են դիվանագիտական շփումները հատուկ ներկայացուցիչների, ԱԳ նախարարների և երկրների ղեկավարների մակարդակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում