Գլխավոր Լրահոս

Հայաստանը դիմել է Խաղաղության եվրոպական գործիքի ներքո երրորդ աջակցության համար․ Միրզոյան

Հայաստանը դիմել է Խաղաղության եվրոպական գործիքի ներքո երրորդ աջակցության համար․ Միրզոյան

Հայաստանը դիմել է Խաղաղության եվրոպական գործիքի ներքո երրորդ աջակցության համար, այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 23-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ 

Նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ստացել է երկրորդ տրամադրումը 20 մլն եվրոյի աջակցության տեսքով և արդեն ներկայացրել է հաջորդ հայտը։ 

«Հայաստանի Հանրապետությունը ստացավ երկրորդ տրամադրումը խաղաղության եվրոպական խաղաղության գործիքի ներքո և արդեն երրորդի համար ենք դիմել»,- ասել է նախարարը։

Հունվարին Եվրոպական միությունը հաստատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից երկրորդ անգամ Հայաստանի զինված ուժերին աջակցության տրամադրման որոշումը՝ հաղթահարելով ամիսներ տևած դիվանագիտական փակուղին և Հունգարիայի վետոն։ Աջակցությունը կազմել է 20 մլն եվրո, առաջին աջակցությունը եղել է 2024-ին՝ 10 մլն եվրո։

Աջակցության նպատակն է հզորացնել Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունները՝ առաջնահերթությունը տալով ճգնաժամային իրավիճակներում քաղաքացիական անձանց պաշտպանությանը։ Ծրագիրը նախատեսում է բարձրացնել երկրի դիմակայունությունը և արագացնել հայկական ստորաբաժանումների փոխգործակցությունը միջազգային, այդ թվում՝ ԵՄ խաղաղապահ առաքելություններին հնարավոր մասնակցության համար։

Արարատ Միրզոյանի խոսքով՝ Եվրոպական միության հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական և անվտանգության ոլորտներում, տրվել է խորհրդակցությունների մեկնարկ և ուժի մեջ է մտել ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը։ 

«Սա նշանակում է որ մենք մեր ընտրությամբ կարող ենք մասնակցել Եվրոպական միության տարբեր քաղաքացիական առաքելությունների»,- ասել է նախարարը։

Զեկույցի ընթացքում նախարարը տեղեկացրել է, որ վիզաների ազատականացման երկխոսության ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, և Հայաստանը բավականին արագ ստացել է համապատասխան գործողությունների պլանը։ 

«Վիզաների ազատականացման երկխոսության ուղղությամբ առաջընթաց է գրանցվել Հայաստանը բավականին արագ պետք է նկատել Եվրոպական միությունից ստացավ վիզաների ազատականացման գործողությունների պլանը»,- ասել է Միրզոյանը։

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում