Գլխավոր Լրահոս

Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար․ ՆԱՏՕ-ի զեկույց

Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար․ ՆԱՏՕ-ի զեկույց

Հարավային Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի անվտանգության համար, հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ազդեցության համատեքստում։ Այս մասին ասված է ՆԱՏՕ-ի տարեկան զեկույցում։

Զեկույցում կառույցն առաջընթաց է արձանագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցում և ընդգծել ԱՄՆ-ի շարունակական ներդրումը բանակցություններում։ 

Օգոստոսին խաղաղության պայմանագրի նախաստորագրումը որակվել է որպես կարևոր քայլ հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ, և ՆԱՏՕ-ն պատրաստակամություն է հայտնել խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ։

Վրաստանի պարագայում դաշնակիցները վերանայել են համագործակցության առաջնահերթությունները՝ հաշվի առնելով 2024-ի խորհրդարանական ընտրություններն ու դրանց հետևանքները։ 

Մասնավորապես, փոփոխվել են «ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի» որոշ տարրեր։ Միևնույն ժամանակ, Վրաստանի պաշտպանության ուժերի հետ համագործակցությունն ընթացել է բնականոն հունով, այդ թվում՝ մայիսին անցկացված համատեղ զորավարժությունների շրջանակում։ Թբիլիսիում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը շարունակել է ակտիվ աշխատանքը Հարավային Կովկասի բոլոր երեք գործընկերների հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում