Գլխավոր Լրահոս

Թրամփը պատրաստ է ավարտել պատերազմը՝ առանց Հորմուզի նեղուցը վերաբացելու․ WTJ

Թրամփը պատրաստ է ավարտել պատերազմը՝ առանց Հորմուզի նեղուցը վերաբացելու․ WTJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտնել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Վերջին օրերին Թրամփն ու իր խորհրդականները գնահատել են, որ նեղուցն ուժով բացելու առաքելությունը կերկարաձգի հակամարտությունը՝ դուրս գալով նախանշված 4-ից 6 շաբաթվա ժամկետից։ Նախագահը որոշել է, որ Միացյալ Նահանգները պետք է սահմանափակվի իր հիմնական նպատակներով՝ կազմալուծի Իրանի ռազմածովային ուժերն ու հրթիռային պաշարները, ապա ավարտի ռազմական գործողությունները։

Այնուհետև Վաշինգտոնը դիվանագիտական ճնշում կգործադրի Թեհրանի վրա՝ առևտրի ազատ հոսքը վերականգնելու համար։ Եթե այդ ջանքերը ձախողվեն, ԱՄՆ-ն կդիմի Եվրոպայի և Ծոցի երկրների իր դաշնակիցներին, որպեսզի վերջիններս ստանձնեն նեղուցի վերաբացման գործողության առաջնորդությունը։

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց աջակցող երկրների նավերի համար։ 

Իրանի խորհրդարանը նաև նոր օրենք կընդունի, որով Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճարներ կգանձվեն։

Իրանի այս որոշումը հաջորդել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սկսված ռազմական գործողություններին, որոնց ժամանակ հարվածներ են հասցվել նաև Թեհրանին։ Ի պատասխան՝ Իրանը հարվածում է Իսրայելի և տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող ԱՄՆ ռազմակայաններին։

Թեմա

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում