Գլխավոր Լրահոս

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով անցնող Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով անցնող Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված 12-րդ դասարանի աշակերտ զույգ եղբայրներից մեկը՝ Դավիթ Մինասյանը երկու ամսով կալանավորվեց։ Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողներին հայտնեց Դավիթ Մինասյանի պաշտպանը։

«Դատարանի հիմնավորումները դեռ չունենք։ Երկու հոդվածով են մեղադրանքն առաջադրել։ Յուրաքանչյուր հոդվածը 2-5 տարի է։ Ամեն ինչ անելու ենք, էդ երեխային էնտեղ չենք թողնելու։ Դատարանը ոչինչ հաշվի չառավ։ Ասացին Արմավիրի քրեակատարողական հիմնարկ են տանելու Դավիթին»,- ասաց պաշտպանը։

Պաշտպանը հայտնեց, որ այսօր վաղ առավոտյան կրկին եղբայրների տանը խուզարկություն են իրականացրել։ Առգրավել են տղաների մոր հեռախոսը։ Նախորդ խուզարկության ժամանակ ոչինչ չեն հայտնաբերել։

Լսելով որդու կալանավորման մասին լուրը Դավիթ Մինասյանի մոր ինքնազգացողությունը վատացավ դատարանի բակում։ Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։

Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ Աննա Եկեղեցում պատարագի, որին բազմաթիվ հավատացյալներ էին մասնակցում։ Վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձել է դուրս գալ եկեղեցուց, երբ մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել իրեն:

«Տենց չնայես ինձ»,- ասել է երիտասարդը, հետո փորձել ձեռքով հարվածել վարչապետին: Փաշինյանը անվտանգության աշխատակիցներին հորդորել է չարձագանքել։ Դեպքից հետո երկու քաղաքացի բերման են ենթարկվել։

Մարտի 31-ին Դավիթի եղբորը՝ Միքայել Մինասյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ 

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)։

Այս նույն գործով քրեական հետապնդում է հարուցվել նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանի նկատմամբ, ով նույնպես ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում