Գլխավոր Լրահոս

«Անկախության մեր ճանապարհը». զրույց Հանրայինի չհեռարձակած ֆիլմի շուրջ

Դատարանը բավարարել է Հանրային հեռուստաըներության հայցը՝ «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի բացառիկ իրավունքների վերաբերյալ։ Ֆիլմի պատվիրատուն Հանրային հեռուստաընկերությունն է, ֆիլմի հեղինակային իրավունքը պատկանում է Հանրայինին, որը, սակայն ֆիլմը երբևէ չի հեռարձակել։ Պասկևիչյանի խոսքով՝ պատճառը ֆիլմի բովանդակությունն է՝ այն պատմում է Արցախյան և Անկախության շարժումների մասին։ Հանրայինը ոչ միայն չի ցուցադրել ֆիլմը, այլև ֆիլմի օգտագործումն արգելելու հայցով դիմել է դատարան։ Հայցը բավարարվել է։ Արգելվել է ֆիլմի տարածումը, վերարտադրումը, թարգմանումը, վերամշակումը, նկարազարդումը, հարմարեցումը, վերափոխումը, հրապարակավ կատարումը, հրապարակային ցուցադրումը, հեռարձակումը, հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը, հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով։ 

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտարարել է. «Որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը ոչ թե գրաքննության, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու մասին է»։ 

Տիգրան Պասկևիչյանի հետ զրույցը տեղի է ունեցել Հանրային հեռուստաընկերության տնօրենի հայտարարությունից առաջ։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում