Գլխավոր Լրահոս

Հաս­կա­նալ պետք է բո­լո­րին

Շու­շան Պետ­րոս­յա­նին պետք է հաս­կա­նալ: Երբ նա ա­սում է, որ ազ­նիվ չէ մե­կից վերց­նել ընտ­րա­կա­շառ­քը և ք­վեար­կել ու­րի­շի օգ­տին, նա հենց ընտ­րա­կա­շառ­քի հա­մար է վա­խե­նում: Ի­մաս­տազրկ­վում է մի բան, ին­չի վրա, իբրև ա­սե­ղի, «նստած» է ՀՀԿ-ն: Ա­շոտ­յա­նին պետք է հաս­կա­նալ, երբ նա ոգևոր­վում է Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­նի ՍԴ դի­մե­լու փաս­տից: Րաֆ­ֆին այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում պայ­քար ա­ռաջ­նոր­դել իշ­խա­նու­թյուն­նե­րի խա­ղի կա­նոն­նե­րից դուրս: Ա­շոտ­յա­նը գի­տի, թե Հա­յաս­տա­նում ինչ­պես են մեռ­նում ընդ­դի­մա­դիր շար­ժում­նե­րը, Րաֆ­ֆին չգի­տի:

Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­նին պետք է հաս­կա­նալ, երբ ա­սում է, որ իր կյան­քի գնով ապ­րի­լի 9-ին տո­նե­լու է «ժո­ղովր­դի հաղ­թա­նա­կը»: Նա չգի­տի, որ ժո­ղո­վուր­դը քվեար­կում է, ոչ թե քվեարկ­վում: Եվ բա­ցի դրա­նից՝ «կյան­քի գնով»-ը գրե­թե ոչն­չով չի տար­բեր­վում «թող ոչ մի զոհ չպա­հանջ­վի ինձ­նից բա­ցի» տերպետ­րոս­յա­նա­կան նո­րույ­թից: Հետևա­բար՝ Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յանն ա­ռայժմ խա­ղում է ար­դեն ձեռք տված քա­րե­րով, ո­րոնք խա­ղա­տախ­տա­կի մեջ են:

ՀՀԿ-ին պետք է հաս­կա­նալ, երբ հան­գիստ մեր­ժում է «Ժա­ռան­գու­թյան» և ՀՅԴ-ի ե­րեք ա­ռա­ջարկ­նե­րը՝ ՀՀԿ-ն գի­տի, որ վա­տա­գույն դեպ­քում կա­րող է կրա­կել ժո­ղովր­դի վրա ու հար­ցը փա­կել, իսկ ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցու­թյուն­նե­րը չգի­տեն, թե ին­չով հա­կադր­վեն ավ­տո­մա­տի և «չեր­յո­մու­խա­յի» փամ­փուշտ­նե­րին:

ՀԱԿ-ին պետք է հաս­կա­նալ, երբ փոք­րիկ խան­դով հետևում է, թե ինչ­պես են իր կողմ­նա­կից­նե­րը լցնում Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­նի ա­պարդ­յուն պայ­քա­րի հրա­պա­րակ­նե­րը. ՀԱԿ-ում դեռ չգի­տեն, թե ինչ­պես բա­ցեն պայ­քա­րի նոր է­ջը: Նի­կոլ Փա­շին­յա­նին պետք է հաս­կա­նալ, երբ Րաֆ­ֆիին խոր­հուրդ է տա­լիս չդի­մել ՍԴ, իսկ Րաֆ­ֆին ճիշտ հա­կա­ռակն է ա­նում՝ լսե­լով նաև հրա­պա­րա­կում հա­վաք­ված­նե­րի ՍԴ չդի­մե­լու կո­չե­րը: Նի­կո­լը կար­ծում է, թե պայ­քա­րը միշտ պայ­քար է՝ Րաֆ­ֆիի դեմ­քով լի­նի, թե Լևո­նի: Իսկ Րաֆ­ֆին կար­ծում է, թե ՍԴ-ն այս ան­գամ գո­նե պի­տի լի­նի ժո­ղովր­դա­հա­ճո:

Ար­թուր Բաղ­դա­սար­յա­նին պետք է հաս­կա­նալ, երբ խոս­տո­վա­նում է, որ շատ հա­մայնք­նե­րում ՀՀԿ-ն կա­րող էր բռնի ու­ժով շատ ա­վե­լի բարձր արդ­յունք­նե­րի հաս­նել նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն­նե­րում: Ար­թու­րին ա­վե­լի տե­սա­նե­լի են իշ­խա­նու­թյան պահ­պան­ման օ­րենք­նե­րը:

Պետք է հաս­կա­նալ Սերժ Սարգս­յա­նին, որն ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո շամ­պայ­նի բա­ժա­կով շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց իր թի­մին: Մար­դը կա­մի­կա­ձե չէ, հարց­րեք Ար­թուր Բաղ­դա­սար­յա­նին: Պետք է հաս­կա­նալ նաև օ­լի­գարխ­նե­րին, նրանք չէին կա­րող չհա­րա­մել ընտ­րու­թյուն­նե­րը: Ն­րանք այս երկ­րի ի­րա­կան իշ­խա­նու­թյունն են: Ն­րանք ան­ձամբ են ձու­լում ի­րենց հան­դեպ քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան պար­տա­վո­րու­թյուն­նե­րը:

Պետք է հաս­կա­նալ այն հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րին, ո­րոնք ու­ղիղ ե­թե­րում դա­դա­րեց­րին ձայ­նե­րի հաշ­վար­կի նկա­րա­հա­նու­մը: Ն­րանք ա­պա­հո­վագ­րում էին շամ­պայ­նի բա­ժա­կը: Հաս­կա­նալ կա­րե­լի է նաև խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյա­նը, որն ա­ռայժմ չի պատ­րաստ­վում հրա­ժար­վել ման­դատ­նե­րից և փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նել ՀՀԿ-ին: Մինչև հի­մա այդ ընդ­դի­մու­թյու­նը խա­ղի ոչ մի կա­նոն չի թե­լադ­րել և վարժ չէ թե­կուզ տե­սա­կան հաղ­թա­նակ­նե­րը պնդե­լու մեջ:

Հաս­կա­նալ կա­րե­լի է ան­շուշտ նաև նրանց, ով­քեր զայ­րա­ցել են Բա­րաք Օ­բա­մա­յի և գեր­տե­րու­թյուն­նե­րի այլ ղե­կա­վար­նե­րի՝ Սերժ Սարգս­յա­նին ուղղ­ված շնոր­հա­վո­րանք­նե­րից: Ն­րանք հաշ­վել են ձեր համ­բե­րու­թյան ա­տամ­նե­րը: Հաս­կա­նալ պետք է վստա­հա­բար նաև Սա­հմանադ­րա­կան դա­տա­րա­նին, ո­րը մեր­ժե­լու է Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յա­նի հայ­ցը: Ա­հա մի կա­ռույց, ո­րը ծի­ծա­ղել գի­տի դե­պի իր դու­ռը ե­կող բո­լոր ռո­ման­տիկ­նե­րի վրա: Հետևա­բար՝ գի­տի, որ ի­րեն դի­մե­լը холостой փամ­փուշ­տով իշ­խա­նու­թյան վրա կրա­կե­լու նման մի բան է: Հաս­կա­նալ պետք է, ո­րով­հետև այս­տեղ գի­տեն, թե ով­քեր են կրա­կող­նե­րը և­ ով­քեր են զո­հե­րը: Ի­րենք զոհ չեն:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում