ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՍիվիլՆեթի տաղավարում անդրադառնում է ՀՀԿ-ից հեռանալու իր որոշման մասին և հանրությանը ներկայացնում իշխանափոխության իր բանաձևը։ Նա պարզաբանում է, թե ինչու այդ հայեցակարգում չպետք է լինի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն առաջիկա ընտրություններին։
Նրա կարծիքով՝ իշխանափոխության կարելի է հասնել «սևի ու սպիտակի» տրամաբանությամբ ընտրություններով՝ սցենար, որի դեպքում Սամվել Կարապետյանը կհռչակվի ընդդիմության առաջնորդ։ Ըստ Ֆարմանյանի՝ դա հնարավորություն կտա հաղթել վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությանը։





