Գլխավոր Լրահոս

Իսրայելն ու Լիբանանը 1993-ից ի վեր առաջին անգամ ուղիղ բանակցություններ են վարել

Իսրայելն ու Լիբանանը 1993-ից ի վեր առաջին անգամ ուղիղ բանակցություններ են վարել

Լիբանանն ու Իսրայելը վերջին երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ դիվանագիտական բանակցություններ են անցկացրել։

Հանդիպման նպատակն է վերջ դնել Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» խմբավորման միջև ընթացող մարտերին:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը հանդես է եկել որպես միջնորդ, հայտարարել է, որ սա «պատմական հնարավորություն է»՝ վերջ դնելու «Հեզբոլլահի» ազդեցությանը։

ԱՄՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պայմանավորվել են սկսել ուղիղ բանակցություններ, որոնց ժամկետներն ու վայրը դեռ պետք է որոշվեն։ Իսրայելը հայտարարել է, որ ցանկանում է զինաթափել բոլոր ոչ պետական ահաբեկչական խմբավորումները՝ նկատի ունենալով «Հեզբոլլահին»։

Լիբանանն իր հերթին կոչ է արել զինադադար հաստատել և միջոցներ ձեռնարկել երկրում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար։ Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն, իսկ նրանց միջև վերջին ուղիղ, բարձր մակարդակի բանակցությունները կայացել են 1993-ին։

Ավելի քան 2000 մարդ է զոհվել մարտի 2-ին Լիբանանում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, որոնք սկսվել են Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից ընդամենը մի քանի օր անց։

Իսրայելը հայտարարել է, որ Լիբանանում իր գործողությունները նպատակ ունեն զինաթափելու և կազմաքանդելու խմբավորումը, որի դեմ Իսրայելը պայքարում էր նաև 2023 և 2024 թվականներին՝ Գազայի ցեղասպանությանը զուգահեռ։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում