Գլխավոր Լրահոս

Կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու աշխատակիցներ

Կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորն ու աշխատակիցներ

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) պրոռեկտորը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ձերբակալված անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական բնույթի հանցագործությունների հատկանիշներով։ 

Համաձայն հրապարակված տեղեկատվության՝ բարձրագույն ուսումնական հաստատության պաշտոնյաները կասկածվում են ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Նույն գործի շրջանակում ձերբակալել, այնուհետև ազատ է արձակվել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։ Նրա նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելք խափանման միջոցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում