Գլխավոր Լրահոս

ԱԺ նախագահը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հայոց Պատրիարքին

ԱԺ նախագահը Ստամբուլում հանդիպել է Պոլսո Հայոց Պատրիարքին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ. արքեպիսկոպոս Մաշալյանի հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

ԱԺ նախագահն Ամենապատիվ Տեր Սահակ Բ. արքեպիսկոպոս Մաշալյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որից հետո շրջայց իրականացրել Պատրիարքության տարածքում:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-19-ը Ստամբուլում մասնակցում է Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում