Գլխավոր Լրահոս

Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից նախազգուշացնում են, որ սպասվող ինտենսիվ տեղումներով և  ձնհալքով պայմանավորված ապրիլի 20-21-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։

Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։

Գետերի հոսքի տվյալները՝

Երևանում ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 21-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամի հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում