Գլխավոր Լրահոս

Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ․ Փաշինյան

Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ․ Փաշինյան

«Եկեղեցին անջատ է պետությունից, բայց եկեղեցին չի կարող դուրս լինել պետությունից, և ավելին՝ եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ»,- այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը: 

«Քաղաքացիական պայմանագիր»-ն իր նախընտրական ծրագրում ներառել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրել ճանապարհային քարտեզ․

ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում՝ հանգստի կոչում,

բ) սահմանված կարգով կաթողիկոսական տեղապահի ընտրություն,

գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունում. կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,

դ) սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրել է, որ բարենորոգման օրակարգը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ հանուն եկեղեցու է։

«Եկեղեցին առաջին հերթին հավատացյալ համայնքն է, ժողովուրդն է, մարդիկ են եկեղեցին: Այո՛, հոգևոր սպասավորները եկեղեցու մաս են, բայց հոգևոր սպասավորները եկեղեցին չեն: Եկեղեցին ժողովուրդն է, որովհետև Հիսուս Քրիստոսն ասում է. «Այնտեղ, որտեղ իմ անունով երեք հոգի կհավաքվեն, դա է եկեղեցին»։ Խնդիրն այն է, որ եկեղեցու գործող գլխի գործունեության արդյունքում եկեղեցի-ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի է թուլանում»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը մեկնաբանել է, թե ինչու է եկեղեցու բարենորոգման օրակարգն ընդգրկվել իր գլխավորած ուժի նախընտրական ծրագրում։

«Մենք դիմում ենք ժողովրդին, որովհետև, այո՛, եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է, և ընտրություններն էլ, մեծ հաշվով, դատ են: Եկեղեցին, ըստ էության, պաշտոնապես ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ. հոգևոր քարոզները թողած՝ զբաղված են քաղաքական քարոզներով, և ընդ որում, այդ թվում մարդիկ շատ հաճախ անցել են և անցնում են օրենքի գծերը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է Փաշինյանը:


Հայաստանի իշխանության և եկեղեցու հարաբերությունները բաց հակամարտության փուլ են մտել 2025-ի մայիսից, երբ Գարեգին Բ կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցեց արցախցիների վերաբերյալ միջազգային համաժողովի։ Հայաստանի կառավարությունը համարում է, որ Ղարաբաղի հարցը փակված է և «չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը»։

Հայաստանում պետություն - եկեղեցի լարվածության նախադրյալները ձևավորվել էին ավելի վաղ՝ դեռ 2018-ին իշխանափոխությունից հետո, երբ կաթողիկոսի հրաժարականի պահանջով շարժում ձևավորվեց, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հրապարակային քննադատել եկեղեցու գործունեությունը։ Ավելի ուշ կողմերի միջև պարբերաբար եղան են տարաձայնություններ՝ քաղաքական գործընթացներին եկեղեցու ներգրավվածության, կրթական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո եկեղեցին այն հաստատությունների թվում էր, որը պահանջեց վարչապետի հրաժարականը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում