Գլխավոր Լրահոս

ՔՊ-ն նախատեսում է տարեկան առնվազն երկու համաշխարհային աստղի համերգ կազմակերպել Հայաստանում

ՔՊ-ն նախատեսում է տարեկան առնվազն երկու համաշխարհային աստղի համերգ կազմակերպել Հայաստանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով նախատեսում է տարեկան 2-3 համաշխարհային աստղերի համերգ կազմակերպել Հայաստանում։ Ներկայացնելու կուսակցության ծրագիրը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսպիսով իրենք պատրաստվում են խթանել մշակութային զբոսաշրջությունը։

«Մենք որոշում ենք կայացրել՝ ամեն տարի պետական բյուջեով  հատկացում ենք իրականացնելու մրցութային կարգով առնվազն երկու համաշխարհային աստղի համերգ ենք կազմակերպելու Հայաստանում։  Հիմա բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր ասում են, թե մենք բյուջեում ավել փո՞ղ ունենք, մենք էլ աստղ ենք հրավիրում, ուզում եմ ասել հետևյալը, որ մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ երբ որ այդ գումարը մենք ներդնում ենք այս նպատակի համար այդ գումարի ծախսման արդյունքում այնքան զբոսաշրջիկներ են գալիս և այնքան գումար են ծախսում, որ Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ հետ է բերում այդ գումարը»,- ասել է վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ համաշխարհային աստղերի համերգի համար ծախված գումարի մի մասը վերադառնում է պետական բյուջե, մի մասը՝ փոքր և միջին բիզնեսներին։ 

«Այս գումարը իրականում մենք ծախսում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար. էլ չեմ ասում, որ Հայաստանի իմիջն է բարելավվում դրանով, և որն իր հերթին, այդ համերգներից դուրս, մեծացնում է զբոսաշրջիկների հոսքերը, և նաև այս միջոցով մենք պետք է զբոսաշրջիկների թիվը հասցնենք 3 մլն»,- ասել է վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում