Գլխավոր Լրահոս

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը պաշտպանական ոլորտի համագործակցության ծրագրեր են ստորագրել

Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը պաշտպանական  ոլորտի համագործակցության ծրագրեր են ստորագրել

Ապրիլի 22-ին Կիպրոսում տեղի են ունեցել ՀՀ-Կիպրոս երկկողմ և ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության զարգացման ընթացքը։

Խորհրդակցությունների արդյունքում երեք երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում