Գլխավոր Լրահոս

Խոշոր հարկատուների մուտքերը պետբյուջե առաջին եռամսյակում աճել են գրեթե 50 մլրդ դրամով

Խոշոր հարկատուների մուտքերը պետբյուջե առաջին եռամսյակում աճել են գրեթե 50 մլրդ դրամով

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2026-ի առաջին եռամսյակում պետական բյուջե են մուտքագրել ավելի քան 459,2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով հարկային մուտքերի շուրջ 12,2% աճ:

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ հունվար-մարտ ամիսներին խոշորագույն ընկերությունների կողմից վճարված գումարը նախորդ տարվա առաջին եռամսյակի 409,3 մլրդ դրամի դիմաց ավելացել է գրեթե 50 մլրդ դրամով: Ընդ որում, կառույցի տրամադրած հաշվետվության համաձայն՝ հարկային մարմին կատարված վճարումները կազմել են ավելի քան 380,3 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմնի գծով մուտքերը գերազանցել են 78,9 մլրդ 35 մլն դրամը:

Խոշոր հարկատուների ցանկի առաջատար դիրքերում հիմնականում ընդգրկված են էներգետիկ ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, ծխախոտի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև էլեկտրոնային ու մանրածախ առևտրի և ֆինանսաբանկային ոլորտը ներկայացնող ընկերություններ։

Ցանկը, ըստ ՊԵԿ-ի հրապարակման, գլխավորում է բջջային հեռախոսների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որի ընդհանուր վճարումները պետական բյուջե կազմել են 21,3 մլրդ դրամ: Երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 19,7 մլրդ դրամ ցուցանիշով, իսկ առաջատար եռյակը եզրափակում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ պետական բյուջե մուտքագրելով 15,4 մլրդ միլիոն դրամ:

Ցանկի չորրորդ և հինգերորդ հորիզոնականները զբաղեցնում են «Գրանդ Տոբակո» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունները՝ պետությանը վճարելով համապատասխանաբար 11,5 մլրդ և 8 միլրդ դրամ: Խոշոր հարկատուների առաջատար տասնհինգյակում իրենց տեղն են ապահովել նաև «Իմվամ» ընկերությունը՝ 6,8 մլրդ դրամով, «Դիջիթեյնը»՝ 6,7 մլրդ դրամով, «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»՝ 6,3 մլրդ դրամով, և «Սիթի» ընկերությունը՝ 6,1 միլրդ դրամ հարկային մուտքով:

Առաջատար տասնյակը եզրափակող «Թեղուտ» ընկերության կողմից պետական բյուջե ուղղված վճարումները կազմել են 6 մլրդ դրամ: Ամենախոշոր հարկ վճարողների հաջորդ հնգյակում տեղ են գտել «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 5,4 մլրդ դրամ, «Սի Փի Էս Էներջի Գրուպը»՝ 5,1 մլրդ դրամ, «Ամերիաբանկը»՝ 4,8 մլրդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 4,5 մլրդ դրամ, և «Կաբարկո» ընկերությունը՝ 4,4 մլրդ դրամ հարկային վճարումներով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում