Գլխավոր Լրահոս

Ինչ է հայտնի Արթուր Ավանեսյանի գործի մասին. իրավապահների պարզաբանումը

Ինչ է հայտնի Արթուր Ավանեսյանի գործի մասին. իրավապահների պարզաբանումը

Հակակոռուպցիոն կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ավանեսյանը, ով հայտնի է Կանդազ անունով, կասկածվում է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընտրակաշառք խոստանալու մեջ:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ կուսակցության համակիրը քաղաքացիներին խոստացել է աշխատանքի ընդունել կամ այլ օգուտներ տրամադրել՝ իրենց օգտին քվեարկելու դիմաց: Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նմանատիպ խոստումներն ընդունվել են մի շարք ընտրողների կողմից: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ: Բոլոր չորս անձինք էլ ձերբակալվել են:

Կատարվածին արձագանքել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը: Նրա պնդմամբ՝ Արթուր Ավանեսյանին ձերբակալել են հողն ու տունը վերադարձնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու մասին նրա հայտարարությունների համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում