2026-ի հունվարից մարտ ամիսներին Հայաստան է այցելել 453,138 զբոսաշրջիկ, ինչը՝
18,2%-ով ավելին է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում,
24,3%-ով ավելին է, քան 2019-ի նույն ժամանակահատվածում։
Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
«Զբոսաշրջիկներն ավելի հաճախ են ընտրում Հայաստանը՝ իր հարուստ պատմության, գեղեցիկ բնության, համեղ խոհանոցի և անկեղծ հյուրընկալության համար։
2026-ը խոստանում է դառնալ զբոսաշրջության համար ամենաակտիվ տարիներից մեկը, և Հայաստանը պատրաստ է հյուրընկալել էլ ավելի մեծ թվով հյուրերի»,- հայտնում են կոմիտեից։












