«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Կանդազը հացադուլ է սկսել կալանավայրում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը (մականունը՝ Կանդազ) կալանավայրում հացադուլ է սկսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
«Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, իրականացնում է հացադուլ. հացադուլ՝ Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության»,- ասել է Հովսեփյանը։
Արթուր Ավանեսյանն ապրիլի 28-ին 2 ամսով կալանավորվել է։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։










