Ինչո՞ւ է երիտասարդությունն օտարվել քաղաքականությունից: Արդյո՞ք սա պարզապես անտարբերություն է, թե՞ խորը անվստահություն պետական ինստիտուտների և ընտրական գործընթացների նկատմամբ: Ի վերջո, ո՞ւմ են վստահում 18-30 տարեկաններն այսօր:
ՍիվիլՆեթի տաղավարում «Սոցիոսկոպ» հետազոտական կենտրոնի ղեկավար, հետազոտող Արփի Մանուսյանը պատասխանում է այս հարցերին նոր հետազոտության հիման վրա: Զրույցը բացահայտում է երիտասարդների շրջանում տիրող հիասթափության իրական ակունքները՝ 2018-ի չարդարացված սպասումներից և հետպատերազմյան տրավմաներից մինչև սոցիալ-տնտեսական անարդարություն:





