Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ազատ են արձակվել տնային կալանքից

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է։ Նրանց հանդեպ սահմանվել է վարչական հսկողություն։
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվել էին 2025-ի նոյեմբերին՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Այնուհետև նրանց խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով։
Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն իր որդիների հետ խոչընդոտել է իր նախընտրական քարոզչությանը։ Կաթողիկոսի եղբոր փաստաբան Արա Զոհրաբյանը պնդել է, որ նման բան չի եղել։









