Գլխավոր Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում

«Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում: Ըստ լրատվամիջոցների՝ դրանք իրականացվում են Անի համայնքում, Մարալիկում։ Նշվում է, որ բերման ենթարկվածներ կան։ 

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը։

«Հաստատում ենք, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»,- նշել են կոմիտեից։

Վերնջին շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ ձայնագրություններ է հրապարակում, որոնց հիմքով ընտրակաշառք տալու/ստանալու մեղադրանքով քրեական վարույթներ են նախաձեռնվում, անձինք են ձերբակալվում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում