Գլխավոր Լրահոս

Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու է տնից․ Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու է տնից․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու է տանից։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողներին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հանրային ելույթները հիմնականում տանից և տնային կալանքից է լինելու, ցավոք դա այդպես է։ Բայց մենք այդ վիճակում ենք, որ երկրի իշխանությունը հատել է նաև այդ սահմանը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Այսօր՝ մայիսի 8-ին, մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը։  

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։ Դեկտեմբերի 30-ին բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով: Ապրիլին ևս երեք ամսով երկարաջգվել է Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը։

2025-ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն: Նա կալանավորվեց հունիսի 18-ին՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ անելու մեղադրանքով։ Ժամանակի ընթացքում նրա մեղադրանքին ավելացվեց հարկերը չվճարելն ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, ինչը նրա փաստաբանները հերքում են և հայտարարում, որ նա կալանավորվել է բացառապես հարցազրույցի համար, որում պաշտպանել է Եկեղեցուն։

Սամվել Կարապետյանն «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում