Գլխավոր Լրահոս

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում․ Արմեն Գրիգորյան

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում․ Արմեն Գրիգորյան

«Որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ամբողջ սպեկտրը հաշվի առնելով ճգնաժամ չեմ տեսնում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- այս մասին Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա շեշտել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն և, ընդհանուր առմամբ, ճգնաժամ չի տեսնում հարաբերություններում։

Հարցին, թե Ռուսաստանի Դաշնությունից տարբեր մակարդակով հայտարարություններ են հնչել, օրինակ, Ուկրաինայի նախագահին Հայաստանում հարթակ տրամադրելուն, Գրիգորյանն ասաց, որ իրենք միջազգային մակարդակի համաժողով են Հայաստանում կազմակերպել և հետևել են այդ համաժողովի ֆորմատին համապատասխան բոլոր գործընթացներին։

Հարցին, որ մայիսի 8-ին վարչապետը հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել, ինչպես կմեկնաբանի, Գրիգորյանն ասաց․

«Ճիշտ կլինի վարչապետին այդ հարցերը տաք, բայց ընդհանուր առմամբ այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, ցույց է տալիս հենց վարչապետի հայտարարության տրամաբանությունը, որովհետև եթե այդ ճանապարհը, որ մենք ընտրել ենք, արդյունավետ լիներ, այսօր մենք այս արդյունքը չէինք ունենա»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում